ԱԱԾ-ն չի՛ կարող մարդուն գաղտնի նկարել` օպերատիվ հետախուզական տվյալներ հավաքելու նպատակով, իսկ հետո իր ուզած ձևով, իր ուզած լրատվամիջոցին տրամադրել։
Սա պետություն է, որտեղ պետք է գործի օրենքն ու օրինականությունը, ո՛չ թե քաղաքական շանտաժը։
Օպերատիվ հետախուզական տվյալների ձեռքբերման, դրանց մշակման, գաղտնիության պահպանման, գաղտնազերծման մասին գոյություն ունի հստակ կարգավորում։ Օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքն (https://www.arlis.am/hy/acts/152666) ըստ Փաշինյանի անիմաստ թղթի կտոր է, ու ԱԱԾ-ն ինքն է որոշում, ինչ անի, երբ անի ու ինչպես անի` համաձայն ստացած հրահանգի։
Ստեղծվում է վատ, շա՜տ վատ նախադեպ, երբ մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը Հայաստանում վերածվում է տրաֆարետային իրավունքի, ու առանց քրեական գործի, առանց օպերատիվ հետախուզական գործունեության անհրաժեշտության հիմնավորման, առանց դատական սանկցիայի մարդը նախ նշանակվում է մեղավոր, իսկ միայն հետո փորձում են ամեն գնով հիմնավորել, թե այդ մարդն ինչու է մեղավոր։
Ափսոս այն ժամանակը, երբ պետական ինստիտուտները կարող էին արմատավորվել որպես ինստիտուտ, իսկ փոխարենը վերածվում են խմբավորման։
Արա Լ․ՊՈՂՈՍՅԱՆ